
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 23-ին, 24-ի գիշերը, դեկտեմբերի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 24-ի ցերեկը, 26-ի օրվա երկրորդ կեսին, դեկտեմբերի 27-ին, 28-ի գիշերը շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 28-ի ցերեկը՝ Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն։
Քամին՝ հյուսիս-արևելյան 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-26-ին ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 23-ին, 24-ի գիշերը, դեկտեմբերի 25-ին, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի ցերեկը և 26-ի օրվա երկրորդ կեսին, դեկտեմբերի 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում թաց ձյան տեսքով։ Առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ։