
Ռուսաստանում գրեթե 2 մլն անօրինական միգրանտ կա. ՆԳՆ

Ռուսաստանի Դաշնության տարածքում շուրջ 2 միլիոն միգրանտ է գտնվում անօրինականորեն: Այդ մասին հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) միգրացիոն գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վալենտինա Կազակովան:
«Եթե խոսենք անօրինական միգրացիայի թվերի մասին, որն այսօր առկա է, դրանք 2 միլիոն օտարերկրացի քաղաքացիներ են: Մեր հաշվառումները, որոնք գործում են ներքին գործերի նախարարությունում, թույլ են տալիս անօրինական միգրանտներին հետեւել ընդհուպ մինչեւ այն սուբյեկտը, որտեղ նրանք գտնվում են»,- ասել է Կազակովան դեկտեմբերի 21-ին կայացած մամուլի ասուլիսում, հաղորդել է «Ինտերֆաքսը»: