Կյանքի մեկ դարը բոլորած Թագուշ Իսպիրյանը պարգևատրվեց 100 հազար դրամով
Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ, 2018 թվականին կյանքի 100 տարին բոլորած Թագուշ Իսպիրյանը Նոր տարվա տոներին ընդառաջ Գավառի քաղաքապետարանի կողմից պարգեւատրվեց 100 հազար դրամով:
Ինչպես տեղեկացրեց Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանը, կյանքի մեկ դարը բոլորած Թագուշ Իսպիրյանը գտնվում է առողջ վիճակում, իր ձեռք ու ոտքով ու գանգատվում է միայն իր տարիքից: Նա ունեցել է յոթ զավակª երեք տղա եւ չորս աղջիկ, որոնցից այժմ կենդանի են մնացել միայն Վոլոդյա որդին եւ երկու դուստրերը, ում խնամքն ու հոգատարությունն այժմ վայելում է Թագուշ տատիկը: Նա անգիր հիշում է իր 22 թոռներին, բայց ծոռների ու թոռներ անունններն արդեն խառնում է: Թագուշ տատիկը սիրով դիտում է հնդկական սերիալները եւ հետեւում Հայաստանի քաղաքական կյանքի ընթացքին: «Կուզեմ, որ Նիկոլս էս երկիրը դզի, դարձնի այ էսպես` կարգին երկիր, մեշու էլ թոշակներ հավելցնա»,-իր սրտի ցանկությունն է հայտնել Թագուշը` միաժամանակ իր երախտագիտությունը հայտնելով Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին եւ քաղաքապետարանի աշխատակազմին ու ավագանու անդամներինª իրեն հարգելու եւ ուշադրության արժանացնելու համար: