Բաժիններ՝

Ավտովթար-վրաերթ Երևանում, բախվել են Opel-ն ու Volkswagen-ը, իսկ Honda-ն էլ վրաերթի է ենթարկել 2 հոգու. կա 3 վիրավոր. Shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Արթիկ քաղաքի բնակիչ, 21-ամյա Վահագն Ադամյանի վարած Volkswagen մակնիշի 35 QC 820 համարանիշի և Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ, 50-ամյա Վարդան Գեղամյանի վարած Opel մակնիշի 35 QR 908 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վթարից հետո վթարված վիճակում կանգնած Opel-ին է բախվել Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի բնակիչ, 22-ամյա Միսակ Մանուկյանի վարած Honda մակնիշի 35 VN 193 համարանիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր, Երևանի բնակիչ, 17-ամյա Հարություն Նիկողոսյանը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Volkswagen և Opel մակնիշի ավտոմեքենաների մեջտեղում կանգնած Վ. Ադամյանն ու Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ, 32-ամյա Մարատ Առուստամովը վրաերթի են ենթարկվել և տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս