
Երևանում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մտել ծաղկի սրահ. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 29 ՍՍ 595 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կոմիտաս պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ծաղկի կրպակի մեջ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հոգի, որոնցից մեկը Toyota Land Cruiser-ի վարորդն է, տեղափոխվել են հիվանդանոցներ: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, փրկարար բժիշկների հերթապահ խումբը, Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները և ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: