Նյու Յորքի իշխանությունները հրապարակել են քաղաքի ավելի քան կես միլիոն բնակիչների անվճար օգնություն ապահովելու ծրագիրը, ովքեր տարբեր պատճառներով բժշկական ապահովագրություն չունեն։
ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված փակ մրցույթն արդեն ամփոփվել է: «Երեք օրվա ընթացքում նախարարը կնշանակի նոր տնօրենին»,-ասաց նա:
Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով սահմանվում է սպայական կազմի զինծառայողների կողմից ՀՀ տարածքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորման գործընթացը:
2019 թվականի ձմեռային զորակոչին առաջին անգամ ժամկետային զինծառայողներին թույլատրվել է իրենց հետ բջջային հեռախոս տանել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը:
Հունվարի 10-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
22 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
ՀՀ տարածքում, հունվարի 10-ի ժամը 19:00-ի դրությամբ, փակ են Արագածոտնի մարզի Սիփան և Ավշեն գյուղերից դեպի Մ-3 ավտոճանապարհ տանող հատվածները և Գեղարքունիքի մարզի Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Անցած տարի Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2 856 673 ուղևոր, որը 11.9 տոկոսով գերազանցում է 2017թ. ցուցանիշը:
Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների հետ կապված կան խնդիրներ․ որոշ տեղերում երեխաների հետ բնակվում են նաև չափահաս անձինք, որոնց տարիքը հասնում է մինչև 30-ի։
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան հայկական կազմակերպված հանցավոր խմբավորման կողմից թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելու գործի հետաքննության արդյունքում 83 մարդու է ձերբակալել, այդ թվում՝ 28 պրոֆեսիոնալ թենիսիստի:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը:
Անհանգստություն էր հայտնել նաև Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ նշելով, որ, թեև չի ցանկանում, որպեսզի ծնողներն անհանգստանան, բայց զինվորի մոտ հեռախոսի առկայությունը խիստ վտանգավոր է։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 10-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մարտունու, Կոտայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու ևս մի խումբ բժիշկներ ստորագրահավաք են սկսել. պահանջում են մերժել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագիրը:
Արարատ Միրզոյանը հերքում է հոգևոր կրթություն ստացած լինելու մասին տեղեկությունները: «Ես հոգևոր կրթություն չեմ ստացել: Եթե ստացած լինեի, անպայմանորեն հպարտությամբ կնշեի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված դասերի հետաձգման անհրաժեշտություն այս պահին չկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 10-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Մարտունու, Կոտայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր մեկնարկեց և անմիջապես ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդության վերաբերյալ նիստը, քանի որ դատավորն ինքնաբացարկ է հայտարարել։
Գործադիրը հաստատել է ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2019-2026 թթ. միջուցառումների ծրագիրն ու գործողությունների պլան-ժամանակացույցը:
Հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ին շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում` ձյան տեսքով:
Կառավարության որոշմամբ ՀՀ-ն որպես նվիրատվություն կընդունի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Բագրևանդ փողոցի հ․ 74 հասցեում գտնվող Երևան համայնքին սեփականություն հանդիսացող 135.720.000 դրամ կադաստրային արժեք ունեցող 3 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանում դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ժողովուրդ օրաթերթ խմբագրություն» ՍՊ ընկերության լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 4 անձի:
Կառավարությունը տեղային լուծում է տվել՝ թույլատրելով սահմանին կուտակված աջ ղեկով շուրջ 800 մեքենաների ներմուծումը Հայաստան: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ մեքենաների կոնկրետ թիվը իրենց հայտնել են միայն դեկտեմբերին:
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացրած հայցի վերաբերյալ մանրամասներ է հրապարակել:
Պոլսո Հայոց պատրիարքարանի բակում տեղադրվել են նոր խաչքարեր, որոնք տարվել էին Հայաստանից:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին հանձնարարեց քայլեր ձեռնարկել կենդանատեսակների ապօրինի որսը բացառելու ուղղությամբ: