Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը աճել է
Անցած տարի Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2 856 673 ուղևոր, որը 11.9 տոկոսով գերազանցում է 2017թ. ցուցանիշը:
Ինչպես տեղեկացրին «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ»ՓԲԸ-ից 2018թ., «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 10 տոկոսով: Եթե 2017թ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 2,448,251 ուղևոր, ապա 2018թ. այդ ցուցանիշը կազմում է 2,690,727 ուղևոր:
2018 թվականին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 165,946 մարդ: 2017 թվականի 105,664 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 57 տոկոս:
Ուղևորների թիվը 2017թ. | Ուղևորների թիվը 2018թ. | Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ | |
<Զվարթնոց> | 2,448,251 | 2,690,727 | + 10 % |
<Շիրակ> | 105,664 | 165,946 | + 57 % |
Ընդամենը | 2,553,915 | 2,856,673 | + 11.9% |
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա համեմատ, 9.8 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: