Նիկոլ Փաշինյանը հաստատել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը (ցանկ)
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:
«Հոգաբարձուների խորհուրդը կազմված է 32 հոգուց: 16-ը ԵՊՀ ներկայացուցիչներ են, մյուս 16-ը նշանակվում են նախարարության ու կառավարության կողմից»,- ասաց Էմին-Տերյանը:
Նրա խոսքով` հոգաբարձուների խորհրդի առաջին նիստի օրը դեռ հստակ չէ, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահ կարող է ընտրվել միայն խորհրդի անդամներից մեկը:
«Մենք առաջարկել ենք, որ խորհրդի առաջին նիստը տեղի ունենա հունվարի 22-ին, բայց դա պետք է ընդունվի փոխհամաձայնությամբ: Հոգաբարձուների խորհուրդը նիստի ժամանակ ընտրում է խորհրդի նախագահին, ով պետք է լինի այդ կազմից»,- նշեց Գևորգ Էմին-Տերյանը:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր անդամներն են․
Կառավարության կողմից առաջադրված
Հ․ Հովհաննիսյան – ՀՀ ԿԳՆ տեղակալ
Հ․ Արշամյան – «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն
Ս․ Գոգյան- ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ
Ա․ Իսրայելյան – ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի արտաքին կապերի գծով տեղակալ, պ․գ․թ․, դոցենտ
Դ․ Գյուրջինյան – ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ
Ա․ Շագաֆյան – ՀՀ ԿԳՆ տեսչական մարմնի ղեկավար
Տ․ Վիրաբյան – Երեւանի քաղաքապետի տեղակալ
Ռ․ Սուքիասյան – ՀՀ ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
ԿԳՆ-ի կողմից առաջադրված
Ռ․ Յիրիկյան – «Վիվասել-ՄՏՍ» ՓԲԸ-ի տնօրեն
Ռ․ Կարապետյան- ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան
Հ․ Մուսայելյան – «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն
Վ․ Յակուբյան – Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ
Գ․ Մուրադյան- «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր
Հ․ Դանիելյան – «Գյուլբենկյան» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի ներկայացուցիչ
Ա․ Թորոսյան – Երեւանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն
Ա. Թադևոսյան- ՀՀ ԳԱԱ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ազգագրագետ
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված
Ն․ Հարությունյան – ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր
Մ․ Ապրեսյան – ԵՊՀ անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, պրոֆեսոր
Է․ Հարությունյան – ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության եւ բարոյագիտության ամբիոնի վարիչ, փ․գ․դ, պրոֆեսոր
Գ․ Հաջյան – ԵՊՀ ալիքային պրոցեսների տեսության եւ ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆ․գ․դ․
Ռ․ Հարությունյան – ԵՊՀ գենետիկայի եւ բջջաբանության ամբիոնի վարիչ, կ․գ․դ․, պրոֆեսոր
Ա․ Վաղարշյան – ԵՊՀ պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, ի․գ․դ․, պրոֆեսոր
Ա․ Աթանեսյան – ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղ․ գ․ դ․, պրոֆեսոր
Ս․ Շուքուրյան – ԵՊՀ ՏՏ կրթական եւ հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ֆիզ․ գ․ դ․, պրոֆեսոր
Ուսանողության կողմից ընտրված
Ա․ Սողոմոնյան – ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ
Ռ․ Խաչատրյան – ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողուհի
Դ․ Ափոյան – ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող
Բ․ Հովհաննիսյան – ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող
Գ․ Մանուկյան – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող
Ս․ Ղազարյան – ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանող
Ա․ Գարեգինյան – ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող
Ա․ Մնացականյան – ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի։