![](/banners/BeFunky-design.jpg)
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է. ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/chanaparh-4.jpg)
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մարտունու, Կոտայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:
Գավառի ավտոճանապարհի 13-17 կմ-ում թույլ բուք է:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն