Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում`
Հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ին շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում` ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 13-14-ը կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունվարի 10-13-ը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում` ձյան, ցածրադիր գոտում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Երևան քաղաքի հունվարի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 12.60C (1997 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -24.80C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.50C