Բաժիններ՝

Ո՞վ է մաքրելու աղբը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իմ Քայլը խմբակցության փիլիսոփա դարձած անդամը հարցադրում է անում, թե «Լույս» դաշի՞նքն է մաքրելու աղբը, եթե Սանիտեքը գնա, այսինքն պայմանագիրը լուծարվի ինչպես նաև պոպուլիստական է որակում մեր դիրքորոշումը։

Հարգելի ավագանու անդամը թերևս կարող էր փիլիսոփա դառնալուց առաջ կամ հետո ընթերցեր երկու փաստաթուղթ՝ Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը, որտեղ Սանիտեքի հետ կնքված պայմանագրի լուծարման մասին է գրված (եւ հաստատվեց «Իմ Քայլ»-ի կողմից) և բուն Սանիտեքի պայմանագիրը, որտեղ անցումային շրջանն է նկարագրված։

Ընթերցանության ավարտին այդ ավագանու անդամը կիմանա, թե պայմանագրի լուծարումից հետո ո՞վ է աղբը
մաքրելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031