
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ դեսպանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով և իր երախտիքի խոսքը փոխանցել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում կատարած արգասաբեր աշխատանքի համար: Այնուհետև փոխվարչապետը դեսպանին հանձնել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալագիրը, որով դեսպան Սվիտալսկին պարգևատրվում է ՀՀ և ԵՄ միջև դիվանագիտական կապերի ամրապնդման ևխորացման գործում ունեցած ավանդի համար: