Հաագայի դատարանը ճանաչել է Սլոբոդան Միլոշևիչի անմեղությունը
Հաագայի դատարանը ընդունել է, որ Սլոբոդան Միլոշևիչը մեղավոր չի եղել մարդկության հանդեպ կատարած ցեղասպանության մեջ: Եվ դա ընդունեց միայն այն ժամանակ, երբ վերջինիս մահից 13 տարի է անեցել: Չի գտնվել ոչ մի փաստ, որը կապացուցեր նրա մեղքը:
Հիշեցնենք, որ Հարավսլավիայի առաջին նախագահը 2006թ. մահացած է հայտնաբերվել բանտախցում:
Երբ Միլոշևիչը Սերբիայի նախագահն էր, նա ուզում էր Հարավսլավիան պահել որպես միասնական պետություն ու թույլ չտալ, որ Կոսովոն առանձնանա երկրից`թույլ տալով այնտես հարավսլավական զորքեր մտցնել: Բայց ՆԱՏՕ-ն որոշեց միջամտել կոնֆլիկտին ու սկսեց ռմբակոծել Սերբիան:
2001թ. Սլոբոդան Միլոշևիչին ձերբակալում են ու գործը հանձնում Հաագայի միջազգային դատարան: Մեկ տարի անց սկսվում է դատավարությունը, որը տևում է 4 տարի:
Փաստաբանների ծառայություններից Սերբիայի նախագահը հրաժարվել էր` իր ողջ պաշտպանության բեռը վերցնելով իր վրա: Նա հերքում էր իր մեղքը ու ՆԱՏՕ-ին մեղադրանք ներկայացրեց Սերբիայում անմեղ մարդկանց զագվածային ոչնչացման համար:
Տեսնելով Սերբիայի նախկին նախագահի առողջական ծանր վիճակը` դատավարությունը մի քանի անգամ ընդհատվում է: Ռուսաստանը պահանջում էր ազատ արձակել ու թույլ տալ նրան բուժվել, բայց Միլոշևիչն այդպես էլ ազատ չարձակվեց: Դատավճիռ Միլոշևիչն այդպես էլ չլսեց` 2006թ. իր մահկանացուն կնքելով բանտում:
Սլոբոդան Միլոշևիչի դատավճռում, որը 2590 տպագրական էջ էր կազմում, չգտնվեց նրա մեղքի որևէ ապացույց, ինչպես հայտարարում են փորձագետները: Նա ընդամենը ցանկանում էր թույլ չտալ Հարավսլավիայի փլուզումը ու նրա տարածքում մահմեդական պետության ստեղծումը: Իսկ նրան մեղադրեցին մահմեդականների կոտորածի մեջ, ովքեր ապրում էին Բոսնիայի և Հերցեգովինայի նախկին տարածքում:
Սակայն այն, որ Հաագայի դատարանը Միլոշևիչին անմեղ է ճանաչել, չի նշանակում, որ դատարանը պատրաստ է արդարացնել նրա հիշատակը: Բայց միանշանակ է, որ գործը սկսել է շարժվել մեռյալ կետից, և հնարավոր է աստիճանաբար կարդարացվեն նախկին Հարավսլավիայի մեղադրյալները:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը: