
Լիլիա Աբրահամյանը նշանակվել է «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության
«Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լիլիա Աբրահամյանը:
Նախարարությունը բաց մրցույթ է հայտարարել ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում, որը կանցկացվի սեպտեմբերի 24-ին:
Լիլիա Աբրահամյանը տնօրենի պաշտոնը կստանձնի մինչև թափուր պաշտոնի հիմքի վերացումը՝ ոչ ավել քան վեց ամիս ժամկետով:
Նշենք, որ Լիլիա Աբրահամյանը հայտնի է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացրած ակտիվ գործունեությամբ:
Հիշեցնենք, որ «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի հաստիքը թափուր էր այս տարվա մայիսի 20-ից՝ նախկին տնօրենի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո: