
Թաիլանդում հայտնաբերված տղամարդը կարող է 128 տարեկան լինել. «Կխաո Սոտ»

Թաիլանդի հյուսիս-արեւելքի Ուդոն Տխանի նահանգի գյուղերից մեկում հայտնաբերել են մի տղամարդու, որը, ինչպես ենթադրվում է, 128 տարեկան է: Այս մասին հայտնել է «Կխաո Սոտ» թերթի ինտերնետ տարբերակը:
128 տարեկան Օն Փհանչոմփհուն ապրում է Չայվանի շրջանի Մոնսոմբուն գյուղում գտնվող սեփական տանը՝ իր 70 տարեկան կնոջ՝ Սոնգի, յոթ զավակների ու 11 թոռների հետ, ասված է հաղորդագրության մեջ:
Թերթը ներկայացնում է Թաիլանդի քաղաքացի Օն Փհանչոմփհունի անձը հաստատող փաստաթղթի լուսանկարը, որի վրա ծննդյան ամսաթիվ Է նշված 1891 թվականի ապրիլի 9-ը:
Ծննդյան այս տարեթվով թաիլանդցի երկարակյացը կարող է հավակնել մոլորակի ամենատարեց տղամարդկանցից մեկի կոչմանը, նշում է հրատարակությունը:
Տղամարդն ինքնուրույն է տեղաշարժվում, ինքն է աստիճաններով բարձրանում երկրորդ հարկ: Լրագրողի ստացած տպավորություններով, որը հանդիպել է երկարակյացի ու նրա ընտանիքի հետ, Փհանչոմփհուն միանգամայն առողջ դատողություն ունի եւ լավ հիշողություն:
Նա իր երկարակեցությունը բացատրում է առողջ բնական սնունդով եւ մշտական ֆիզիկական բեռնվածությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: