Բաժիններ՝

Կարապի լճի կղզին բացվել է քաղաքացիների համար. առաջին այցելուն ՀՀ վարչապետն էր

Օպերայի հարևանությամբ գտնվող Կարապի լճի կղզին, որը նախկինում փակ էր ցանկապատով, այժմ բաց է քաղաքացիների համար։ Առաջին այցելուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Արփիի հետ։ Վարչապետին ուղեկցում էր նաև հայտնի ջազ երաժիշտ Վահագն Հայրապետյանը։

«Վերջին տարիներին կղզու դռնակը փակ է եղել այցեկուների համար։ Հնաբնակ երևանցիները ասում էին, որ ժամանակին այն միշտ բաց է եղել քաղաքացիների համար»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ դիմել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ հասկանալու, թե ինչու է կղզին փակ։ Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել կղզին բացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031