Բաժիններ՝

«Որակի հարցում որևէ կոմպրոմիս լինել չի կարող». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց, որ երեկ ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ շատ արագ կգույքագրեն ռազմարդյունաբերական համալիրի ոլորտի այն արտադրանքները, որ թողարկվում են ՀՀ-ում, կկազմեն նաև ԶՈՒ առաջիկա 5 տարվա մոտավոր պահանջարկի պլանը:

Ըստ վարչապետի՝ ոլորտի հետ կաշխատեն 2 ուղղությամբ, կառավարության խնդիրը կլինի, որ տեղական արտադրողից իրականացվեն ձեռքբերումները, իսկ նրանք ի ցույց կդնեն արդյունավետության բարձրացման, գների նվազեցման միտումներ: Այսինքն, նշեց Ն.Փաշինյանը, երկկողմանի աշխատանք պետք է լինի:

«Որակի հարցում որևէ կոմպրոմիս լինել չի կարող և սա, բնականաբար, նույնիսկ քննարկման ենթակա հարց չէ»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ սա հանձնարարական է և մեկամսյա պարբերականությամբ պետք է զեկուցեն իրեն, թե ուր են հասել այս հանձնարականի կատարման ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս