Արտակարգ դեպք Երևանում. անչափահաս տղաները՝ մեկը գարեջրի բաժակով, մյուսը՝ ձեռքերով, հարվածել են արագ սննդի կետերից մեկի սիրիահայ տնօրենին. Shamshyan.com
Oգոստոսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան փողոցի 18 հասցեում գործող «Պիցցա Է Վինո» արագ սննդի կետում վիճաբանություն է տեղի ունենում և որ սննդի կետի տնօրենի գլխին շիշ են կոտրել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում նշված սննդի կետում վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ, 16-ամյա Մհեր Ս.-ն գարեջրի բաժակով հարվածել է Երևանի բնակիչ, 51-ամյա Վահե Գուզելյանի գլխին, որից հետո Մհեր Ս.- ի ընկեր, Երևանի բնակիչ, 17-ամյա Գևորգ Շ.-ն ձեռքով հարվածներ է հասցրել սննդի կետի տնօրենի մարմնի տարբեր մասերին:
Հետաքննիչին Վ. Գուզելյանը հայտնել է, որ ինքը գլխի մասում ստացել է վնասվածք, իսկ մարմնի տարբեր մասերին` ֆիզիկական ցավ: Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են Մհեր Ս.-ին և Գևորգ Շ.-ին և ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո ազատ են արձակվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Աղբյուրի տեղեկություններով՝ կռվի պատճառը եղել է այն, որ Վ. Գուզելյանը, ով սիրիահայ է, չիմանալով, անպարկեշտ բառ է ասել, ապա արդարացել, որից հետո գլխին գարեջրի բաժակով հարված, իսկ մարմնի մասերին ձեռքով հարվածներ է ստացել, իսկ հետո հայտնել է, որ այդ բառը Սիրիայում միշտ էլ օգտագործել են և դա հայհոյանք չի համարվում:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: