«Հանրակրթության մասին» օրենքի համաձայն՝ կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը մեկ տարվա ընթացքում նույն եղանակով ենթակա է պարտադիր վերապատրաստման և ատեստավորման։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Չարենցավանում անձնագրայինը փակվել է՝ մի խումբ չարենցավանցիների պայքարն արդյունք չտվեց, քանի որ որոշումը կայացրել ու իրականացրել է Կառավարությունը։ Այս պահին չարենցավանցիներին առաջարկում են անձնագրի հարցերով գնալ հարակից համայնքներ, իսկ Չարենցավանի անձնագրայինի շենքը մասնավորեցնելու են։
Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:
Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում սպասավորող, Գևորգյան հոգևոր ճեմարանի և նորընծա սարկավագներին՝ ուղեկցությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի։
Հայաստանը չի նախատեսում անջատել ռուսական հեռուստաալիքները, հայտնում են РИА Новости -ն և Радио Sputnik-ը՝ վկայակոչելով հանրապետության բարձր տեխնոլոգիական ոլորտի աղբյուրին։
Լա՛վ, եթե մարզպետները վատ են աշխատում, և վատ է աշխատում նաև նրանց հետ մի ամբողջ վարչություն, այդ դեպքում ո՞վ է պատասխան տալու այդ վատ աշխատանքի համար, կամ՝ այդ ինչպե՞ս է Ավանեսյանը գնահատել այդ մարզպետների աշխատանքը, ի՞նչ չափորոշիչով։ Իրականում, այս նախագիծը կոռուպցիոն իդեալական մեխանիզմ է, որը ներդնում են Առողջապահության նախարարությունում։
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենան և դեռևս ինքնությունը չպարզված անձի վարած մոպեդը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի վերաբերյալ։
Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն կամրջին քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանում տաքսի ծառայություն իրականացնող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար ավագանին սահմանել է լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության մասնագեների կողմից տեխնիկական ստուգման է ենթարկվել ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի Հ.Վարդանյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող «Բիոտոն» ՍՊ ընկերության տարածքի էլեկտրամատակարարման համար նոր կառուցված 2500կՎԱ հզորության, 35/0,4կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայանը և այն սնող 35կՎ լարման էլեկտրահաղորդման մալուխային գիծը։
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է կենսաբանական գիտությունների թեկնածու Ժաննա Հովակիմյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձավ Երևանի մանկական երկաթուղու շուրջ բարձրացած հարցերին՝ նշելով, որ տարածքը վերադառնում է Երևանի քաղաքապետարանին։ Երևանի ավագանու նիստի ընթացքում նա շեշտեց, որ քաղաքապետարանը մերժել է այդ տարածքում հյուրանոցային համալիր կառուցելու ներդրումային ծրագիրը՝ պահպանելով տարածքի հատուկ կարգավիճակը։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Թեպետ 2018 թվականից Հայաստանում ներդրված է հաշտարարության ինստիտուտը, որի շրջանակներում արտոնագրվել են մի շարք հաշտարարներ, մինչ օրս հաշտարարությունը ՀՀ-ում մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով շատ ակտիվ կիրառություն չի ունեցել։
Մակար Սրբազանը նաև իր որդիական երախտագիտությունը հայտնեց Գարեգին Երկրորդ Հայրապետին` վերանորագյալ Մայր Տաճարում սարկավագական ձեռնադրություն կատարելու պատվին արժանացնելու համար։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող թիվ 93 մանկապարտեզի բակում երեկ քաղաքացիները երեխայի նկատմամբ բռնության դեպքի ականատեսն են դարձել:
Գիտական գործունեությանը զուգահեռ Գոհար Իսկանդարյանը զբաղվում է մանկավարժական գործունեությամբ։
Եթե, օրինակ, 53 քմ մակերեսով բնակարանում ապրում է մեկ մարդ, և նա աղբահանության համար այժմ ամիսը վճարում էր 200 դրամ, ապա 2025 թվականից կվճարի 676 դրամ։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։
Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ներկայացրեց աղբահանության վճարների հաշվարկման նոր մոտեցումը՝ հիմնված բնակարանների մակերեսի վրա։
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն որակավորվել է որպես «Հիանալի աշխատավայր» միջազգային հեղինակավոր «Great Place to Work» ընկերության կողմից:
Վթարի փաստով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Բնականոն աշխատանքները կվերսկսվեն դեկտեմբերի 26-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․89 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3.95 դրամ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Երևանում դեկտեմբերի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի գիշերը և առավոտյան հնարավոր է թույլ ձյուն, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում են տեղումներ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: