
«Երբ կգաք, կասեք, դա արվել է, շարունակության մասին կասեմ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունը հետազոտություններ է իրականացնում՝ հասկանալու համար, թե որ տարբերակն է ավելի ձեռնտու՝ ունենալ աղբի վերամշակման գործարա՞ն, թե՞ շեշտը դնել բիոէներգետիկայի վրա: Մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ աղբի վերամշակման դեպքում արդյունքն այլ է, իսկ երկրորդ դեպքում էներգիա կարող են ստանալ: «Այստեղ ոչ թե քաղաքական որոշման խնդիր է, այլ մասնագետները պետք է ուսումնասիրեն գոյացած աղբի կառուցվածքը և ասեն, թե որ տարբերակը կլինի արդյունավետ»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց իր հայտարարությունն այն մասին, որ հեղափոխությունը կհասնի իր վերջնական նպատակին, երբ կազատվեն մեքենաների ջարդոններից և ժանգոտ կրպակներից: «Եվ ես հիմա շատ ուրախ եմ, որ Չարենցավանի մետաղաձուլական կոմբինատը իմ այդ կոչին արձագանքել է: Նրանք տարբեր տեղերից այդ մեքենաների ժանգոտած թափքերը հավաքում են»,- ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ իրեն չի գոհացնում երկրում տիրող իրավիճակը մաքրության առումով: Հարցին, թե ինչպե՞ս է պետք դրա դեմ պայքարել, նա պատասխանեց, որ առաջին հարթին հարկավոր է պարզապես չաղտոտել, ծխախոտը չծխել ու գետնին գցել, աղբն աղբամանի մեջ նետել:
«Երբ կգաք, կասեք, դա արվել է, շարունակության մասին կասեմ»,- նշեց Փաշինյանը: