
1998-ի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում. azatutyun.am

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) նյութեր են նախապատրաստվում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով: Այս մասին «Ազատությանը» հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իրականացվում է քննություն պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կողմից մատնանշված՝ Հոկտեմբերի 27-ի գործին առնչվող մանրամասների և Նաիրի Հունանյանի՝ Ազգային անվտանգության ծառայության գործակալ լինելու պնդման վերաբերյալ:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը այսօր հայտարարել է, որ տվյալ հարցերի շուրջ քննությունն իրականացնում է ՀՔԾ-ն:
Մինչդեռ ՀՔԾ մամուլի խոսնակը «Ազատությանը» փոխանցեց, որ ծառայությունում նյութեր են նախապատրաստվում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով: «Ինչ վերաբերում է բաց նամակում նշված մնացած հանգամանքներին, ապա դրանք մեր իրավասության շրջանակներում չեն», – ասաց Օհանջանյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: