![](/banners/BeFunky-design.jpg)
Երևանում տղամարդն այսօր իսկ գնած հրացանով ինքնասպան է եղել. Shamshyan.com
![](https://168.am/wp-content/uploads/2019/03/3891639b2ec514744b0ba632d10d1d75.thumb-770x510.jpg)
Մարտի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշեն 10-րդ շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրոջ՝ 49-ամյա Դ. Մ.-ի դին: Դիակի կողքին հայտնաբերվել է «Վալտեր» տեսակի 12 տրամաչափի որսորդական զենք: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նշված զենքով ինքնասպան է եղել:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ զենքն օրինական, է և նա այսօր է իր անունով ստացել և ինքնասպանության պատճառն այն է, որ բժիշկները նրան հայտնել են, որ ինքն անբուժելի հիվանդ է, ունի քաղցկեղ, և այսօր իր անունով ստացած զենքով նա ինքնասպան է եղել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: