Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարտ ամսվա կատարված աշխատանքները և ցուցումներ տրվել պլանավորված միջացառումները պատշաճ նախապատրաստելու և կազմակերպելու ուղղությամբ:

Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանին երկարամյա համատեղ ծառայության համար և պարգևատրել խորհրդանշական նվերով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031