Պարզվել է Ձորագետ գետում խեղդված երեխայի ինքնությունը. նա Լոռի Բերդ էր մեկնել՝ մասնակցելու էքսկուրսիայի. Արայիկ Հարությունյան
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խնդրում է դասավարներին և ծնողական խորհուրդներին ուշադիր լինել աշակերտներին էքսկուրսիաների տանելիս: Նախարարը Լոռի Բերդում ողբերգական դեպքի հետ կապված գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:
«Քիչ առաջ տեղեկացա Ստեփանավանում ողբերգական դեպքի մասին: Էքսկուրսիայի ժամանակ Ստեփանավան քաղաքում` Լոռի Բերդում 150-200 մետր բարձրությունից կիրճն է գլորվել Ստեփանավանի միջնակարգ 6-րդ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ 15-ամյա Ալեքսանդր Պեպանյանը: Զրուցեցի նաև տնօրենի հետ, ով մանրամասներ ներկայացրեց ողբերգական այս դեպքի վերաբերյալ: Խնդրեցի ցավակցությունս փոխանցել աշակերտի համադասարանցիներին, ուսուցիչներին և տղայի ծնողներին»,-գրել է Հարությունյանը: