
«Ցելով ուզում են ինձ ոչնչացնել». Մանվել Գրիգորյանը նախընտրում է ԿԳԲ-ի պադվալը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նաիրի» ԲԿ-ում բուժվող գեներալ Մանվելը կրկին տեղափոխվել է «Երեւան» ՔԿՀ: Բուժող բժշկից հետաքրքրվեցինք՝ առողջական վիճակը նորմա՞լ է։ «Ոչ, ինչ-որ պահի շաքարի ցուցիչն իջավ, իսկ այսօր կատաստրոֆիկ է` 92 միավոր ինսուլին է ստանում, նորման 10-12 է. շաքարը չի իջնում»: Մանվելն ասել է․ «Ցելով ուզում են ինձ ոչնչացնել»:
Նրան առաջարկվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց», չի համաձայնել, գտել է, որ իր համար «ԿԳԲ-ի պադվալում ավելի հարմար է»: Ինչո՞ւ։ Նրա մերձավորն ասաց. «Անվտանգության տեսանկյունից. «Դատապարտյալների հիվանդանոցում» ով ասես չի պառկած, ինչ վարքագիծ ասես` չի դրսեւորվի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: