
«ՍԴ դատավորի 3 թեկնածուին նայելուց հետո իմ կշռադատմամբ որոշել եմ առաջադրել Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը». Արմեն Սարգսյան

«Սահմանադրական դատարանի դատավորի 3 թեկնածուին նայելուց հետո իմ կշռադատմամբ որոշել եմ առաջադրել Գոռ Հովհաննիսյանին»,- այս մասին այսօր «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Մենք նախ առաջարկել ենք մեխանիզմ, որպեսզի սա լինի թափանցիկ, երկրորդ՝ ես նայել եմ թեկնածուներին, ովքեր առաջադրվել են, և 3 թեկնածուներին նայելուց հետո իմ կշռադատմամբ որոշել եմ առաջադրել Գոռ Հովհաննիսյանին»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: