Բաժիններ՝

«Ուշադիր եղե՛ք ձեր հրապարակումներում. դրանից գուցե կախված է ինչ-որ մեկի կյանքը»

«Վերջին 3-4 տարիների ընթացքում շատ բան է փոխվել՝ տեղեկատվությունը հայտնելու ձևը, արագությունը, ժանրը, լսարանի պահանջները, մի խոսքով՝ այն ամենը, ինչ շրջապատում է մեզ: Այդ ամենը չի կարող չանդրադառնալ ԶԼՄ-ների վրա»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում SputnikPro կրթական ծրագրի շրջանակներում ասաց  «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի խորհրդական Սվետլանա Բաբաևան:

«Ես նկատել եմ, որ ոմանք խենթանում են Google-ի և Yandex-ի հաշվիչների համար, իսկ մյուսները կարծես թե չեն էլ նկատում նոր տեխնոլոգիաները։ Եթե նախկինում ԶԼՄ-ները թելադրել են, թե ինչ կարդալ, ապա այսօր շատ բան կախված է ընթերցողի պահանջից: Նա ստանում է նյութի հղումը, որից հետո կամ բացում, կարդում է այն, կամ՝ ոչ»,- հավելեց նա:

Բաբաևան նկատեց՝ պետք է գիտակցես, թե ի՞նչ ես հաղորդում և ինչի՞ համար, ո՞րն է նպատակը:

«Եթե ԱՄՆ-ում մի քանի տարի առաջ սոցիալական ցանցերից ամեն ինչ հայտնվում էր կայքերում, ապա ամերիկացիների վերջին հարցումները  ցույց են տվել, որ նրանք անաղմուկ վերադառնում են լրջությանը, որովհետև մարդիկ արդեն չէին հասկանում՝ որտե՞ղ է ճշմարտությունը, որտե՞ղ է կեղծիքը, ֆեյքը: Նրանք հասկացել են, որ կարող են գտնել լուրջ ինֆորմացիա, ոչ թե՝ Աստված գիտի, թե ինչ: Այո՛, գովազդը անհրաժեշտ է, այցելությունը՝ նույնպես, բայց չպետք է մոռանալ պատասխանատվության, պրոֆեսիոնալիզմի, մարդկային խղճի մասին»,- ասաց  Սվետլանա Բաբաևան:

Նա հորդորեց ուշադիր լինել, հասկանալ՝ գուցե զրպարտությո՞ւն ես տարածում, որին կարող են շատ բաներ հետևել, օրինակ, դրանից կարող է կախված լինել մարդու կյանքը:

«Սարսափելին այն է, որ ֆեյքերին, վատ նյութերին ավելի շուտ են հավատում, քան բարի լուրերին: Ահավորն այս ամենի հետևանքն է»,- նկատեց Բաբաևան:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա ասաց, որ այն ունիկալ է, քանի որ մեր լրատվամիջոցները ինֆորմացիան տարածում են երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս