
Մահացել է գրող Ռաֆայել Սանչես Ֆեռլոսիոն. El Pais

Կյանքի 92-րդ տարում մահացել է իսպանացի գրող Ռաֆայել Սանչես Ֆեռլոսիոն: Այդ մասին հայտնել է El Pais թերթը: Նրա տեղեկատվության համաձայն, նովելագիրը կյանքից հեռացել է Մադրիդում:
Ռաֆայել Սանչես Ֆեռլոսիոն ծնվել է 1927 թվականին Հռոմում, քանի որ հայրն Իտալիայի մայրաքաղաքում աշխատում էր որպես ABC թերթի թղթակից: 2004 թվականին գրողն արժանացել է Միգել դե Սերվանտեսի հեղինակավոր իսպանական մրցանակին:
Նա բազմաթիվ Էսսեների ու պատմվածքների հեղինակ է: Գրողի ամենահայտնի ստեղծագործությունների շարքում կարելի է առանձնացնել «Խարամա» (1955 թ.) վեպը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: