
Դատավորին առնչվող կաշառքի գործով փաստաբանին ձերբակալելու որոշում է կայացվել. «Փաստինֆո»

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին առնչվող կաշառքի գործով նաեւ փաստաբանին ձերբակալելու որոշում է կայացվել։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քննիչը նրան ձերբակալելու որոշում է կայացրել, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանությանը։ Վերջինս, սակայն, դեռ չի հայտնաբերվել:
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՔԾ-ից առայժմ չարձագանքեցին՝ խոստանալով դրան անդրադառնալ ավելի ուշ:
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ փաստաբանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Ըստ առաջադրված մեղադրանքի` դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս 3.400.000 ՀՀ դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց 2019թ. մարտի 4-ին նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 1.715.000 ՀՀ դրամին համարժեք` 3500 ԱՄՆ դոլար կաշառք:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: