Հայ–ռուսական միացյալ զորախումը սկսել է համատեղ վարժանքները․ ներգրավված է ավիացիա. Razm.info
Razm.info. Ապրիլի 1–ին՝ «Բաղրամյան» զորավարժարանում, մեկնարկել է ՀՀ ԶՈւ զինծառայողների և Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի 102–րդ ռազմաբազայի համատեղ դաշտային պարապմունքները։ Վարժանքներին մասնակցում է ավելի քան 1500 զինծառայող, և ներգրավված է մոտ 300 միավոր զինտեխնիկա։ Վարժանքները լինելու են մինչև ապրիլի 14–ը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
Վարժանքները անցնելու են հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի և 102–րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հրամանատարությամբ։
Ռազմաբազայի ռազմական ոստիկանությունը ուղեկցել է դեպի զորավարժարան ընթացող ռուսական զորրքերի ավտոշարասյունը և ամբողջ վարժանքների ընթացքում կլինի զորավարժարանում։ Համատեղ վարժանքներին կիրառվելու են տանկեր, մարտական մեքենաներ, կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր։
Ավելի վաղ ՀՌՇ-ն հայտնել էր, որ ապրիլի 1-14-ը Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի օդաչուները «Բաղրամյան» զորավարժարանում միասին թռիչքներ են անելու։
Զորախմբի կազմի մեջ են մտնում Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան, իսկ հայկական կողմից՝ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումների մի մասը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։