Բաժիններ՝

«Պատիվ ունեմ»-ի որոշ մասնակիցների պայմանագիրը լուծարվել է․ ԲՈւՀ-ում լավ չեն սովորել. razm.info

Razm.info. ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոխել «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցների ընտրության համար «Գնահատման և թեստավորման կենտրոնի» կողմից իրականացվող թեստավորման համակարգը։ Այն կփոխարինվի քաղաքացու ուսման ընթացքում ՄՈԳ-ի և/կամ ընդունելության քննությունների արդյունքներով հավաքած միավորներով։

Որոշման նախագիծը հրապարակվել է օրինագծերի հանրային քննարկման համար նախատեսված e-draft.am հարթակում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2018/2019 ուսումնական տարվա արդյունքները ցույց են տվել, որ թեստավորումն անցած լինելու հիմքով պայմանագրեր են կնքվել ցածր առաջադիմությամբ բավականին թվով քաղաքացիների հետ, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել հետագա ուսումնառության կազմակերպման վրա:

Արդյունքում, արդեն իսկ մեկ տասնյակից ավելի ուսանողների հետ կնքված պայմանագրերը լուծարվել են՝ ցածր առաջադիմության պատճառով ուսումնական հաստատությունից հեռացվելու պատճառով:

Փաստաթղթի հիմնավորման մեջ նշվում է, որ սա լուրջ խոչընդոտ է «Պատիվ ունեմ» ծրագրի պատշաճ կազմակերպման և իրականացման, ինչպես նաև հետագայում ՀՀ զինված ուժերը բավարար գիտելիք ունեցող սպաներով համալրելու գործընթացում:

Նախարարությունը առաջարկում է ընտրված համարել նրանց, ում միջին որակական գնահատականը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 90 տոկոսը, իսկ եթե զորակոչիկը տվյալ տարվա դիմորդ է, ընտրված է համարվում ընդունելության քննությունների արդյունքներով հավաքած ընդհանուր առավելագույն միավորից նվազման կարգով, սակայն ոչ պակաս, քան 30 միավորը՝ երկու քննության համար, և երեք քննության համար՝ ոչ պակաս, քան 45 միավորը, մինչև ՊՆ ներկայացրած անհրաժեշտ տեղերի թիվը լրանալը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս