Պատահար Վաղարշյան և Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում
Ապրիլի 5-ին, ժամը 06:55-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան և Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արամ Խաչատրյան փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկու ծառի (որոնցից մեկն արմատախիլ է եղել), այնուհետև՝ թիվ 16 շենքի պատին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան: