Բաժիններ՝

«Կույր մարդուն էլ բանի տեղ չեք դնո՞ւմ, ուրեմն Դուք էլ եք սուտ». Գյումրեցի կինը վրդովվեց վարչապետի թիկնազորի վարվելակերպից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևան-Գյումրի գնացքով մեկնել է Գյումրի։ Գյումրու երկաթուղային կայարանում վարչապետին դիմավորելու էին եկել տասնյակ գյումրեցիներ, որոնք, նամակներ փոխանցելուց զատ, նաև որոշակի խնդիրներ ներկայացրեցին վարչապետին։

Բողոքող կանանցից մեկն ասաց, որ տուն չունի, Գյումրու քաղաքապետարանը լավ չի աշխատում և իրենց ուշադրություն չի դարձնում:

«Տուն չունենք, «կռիշում» ենք ապրում, Գյումրին ահավոր պայմաններում է։ Ամուսինս կույր է, որևէ մեկն ուշադրություն չի դարձնում»,- նշեց բողոքող կինը։

Կարդացեք նաև

Իսկ վարչապետի մեքենա նստելուց հետո, երբ անվտանգության աշխատակիցները փորձեցին կնոջը հեռացնել մեքենայի մոտից, նա վրդովվեց.

«Կույր մարդուն էլ բանի տեղ չեք դնո՞ւմ, ուրեմն Դուք էլ եք սուտ»։

Վարչապետի հեռանալուց հետո, երբ բոլորը ծափահարեցին, բողոքող կանանցից մեկն էլ զարմանքով նշեց. «Ինչի՞ համար ծափ կուդան»։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս