Վարչապետի սննդի ապահովման ծախսերը պետական գաղտնի՞ք է. հանեք այդ դրույթն օրենքից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Գնումների մասին» օրենքում:
Գործող օրենքով երկրի բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի արարողակարգային, սննդի, անվտանգության ապահովման համար պետական բյուջեից կատարվող ծախսերը համարվում են պետական գաղտնիք եւ ենթակա չեն հրապարակման:
«Լուսավոր Հայաստանը» համարում է, որ այդ դրույթը պետք է հանել օրենքից, քանի որ դա հակասում է պետության եւ իշխանության հաշվետվողականության սկզբունքին, եւ դրանից բացի՝ այդ ծախսերը պետական գաղտնիք համարելու որեւէ տրամաբանություն չկա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: