
Դանակահարություն Գառնու ձորում

Օգոստոսի 15-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդեցին, որ որովայնի շրջանում դանակահարված վիճակում 55-ամյա մի տղամարդ է հոսպիտալացվել։ Առողջությանը պատճառված ծանր մարմնական վնասվածքի փաստով քրեական գործ հարուցվեց։ Էրեբունու ոստիկանները պարզեցին, որ տղամարդը վնասվածքը ստացել է Գառնու ձորում ևդեպքի հանգամանքների պարզման պարտականությունը տարածքային կարգով հանձնարարվեց ոստիկանության Կոտայքի բաժնին։
Հետախուզական միջոցառումներին միացան ոստիկանության Կենտրոնական բաժնի մարաշի բաժանմունքի ծառայողները, որոնք էլ բացահայտեցին հանցագործությունը։
Հոկտեմբերի 2-ին Հրազդանում հայտնբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց 34-ամյա մի կին։ Նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին ու տվել խոստովանական ցուցմունք։ Նախաքննությունը շարունակվում է։