Բաժիններ՝

Տղամարդը տաքսու վարորդի վստահությունը չարաշահելով վերցրել է «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենան ու հեռացել

Հոկտեմբերի 3-ի գիշերը ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրու բաժնում հաղորդում ստացվեց, որ մի տղամարդ տաքսու վարորդի վստահությունը չարաշահելով վերցրել է «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենան ու հեռացել։

Մեքենան ու այն հափշտակած անձին հայտնաբերելու միջոցառումներին միացան ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները, որոնք հաղորդումից երեք ժամ անց Շիրակի մարզի Բերդաշեն գյուղում հայտնաբերեցին և՛ մեքենան, և՛ այն հափշտակած 52-ամյա տղամարդուն։

Վերջինս բերման ենթարկվեց ոստիկանության Ամասիայի բաժին։ «Ռենոն» էլ տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Բաժնում պարզվեց, որ նախքան հայտնաբերումը տղամարդը մեքենայով վթարի է ենթարկվել։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս