«Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբեք չկրած»: Էռնեստ Հեմինգուեյի ամենակարճ այս պատմվածքի օրինակով մի խումբ ակտիվիստներ մանկական չհագած կոշիկներ էին բերել Առողջապահության նախարարության առջև: Բժիշկ Մարինա Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հավաքվել են քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ, անհատներ, ներկա ու ապագա ծնողներ, ում մտահոգում են մանկական մահացության դեպքերը:
4-րդ զորամիավորման ենթակա N զորամասի վարչակազմը ստուգել է հենակետերում մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման գործընթացը։
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման կազմակերպման ծախսերի համար բյուջեից հատկացվել է 1 մլրդ 568 մլն 487 հազար դրամ (ավելի քան 3,2 մլն դոլար), որից 112,092,000-ը միայն կազմակերպչական ծախսերն են կազմել:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կարծիքով, «Հյուսիսային պողոտա» և «Կասկադ» ծրագրերի անվան տակ տեղի է ունեցել սեփականության անթույլատրելի, անարդարացի վերաբաշխում: Այդ ընթացքում ի հաշիվ հարյուրավոր ընտանիքների ունեզրկման՝ անօրինական շահույթ են ստացել առանձին գործարարներ:
Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ որդու սպանության գործի հետ կապված հայտնեց, որ կան նոր փաստական տվյալներ:
Քիմ և Քորթնի Քարդաշյան քույրերը հոկտեմբերի 7-ի առավոտյան Էջմիածնում մկրտել են իրենց երեխաներին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Սիրանուշ Անտոնյանը:
Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքներին մասնակցած թվով ութ աղջիկների ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է սպայական լեյտենանտ զինվորական կոչում:
Հոկտեմբերի 6-ին, ժամը 20.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա Վիկտորյա Բաբաջանյանին, որը տեղում մահացել է:
Վերջերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի ներգրավվել է օրգանների ապօրինի շրջանառության մեջ։
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել է «Մտքերի գագաթնաժողով» համաժողովի («Summit of Minds») գլխավոր գործընկեր, «The Monthly Barometer» վերլուծական հանդեսի համահիմնադիր և հեղինակ Թիերի Մալըրեի հետ։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության դեպք:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 08:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 25 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 07:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) հյուրերին խորհուրդ տվեց անպայման վայելել հայկական գինին, կոնյակը, բերքն ու բարիքը:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 00:38-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայաստան գալուց հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` կիսվելով տպավորություններով: «Արդեն ժամը 3-ն է Հայաստանում և ես չեմ կարողանում քնել: Շատ ուրախ եմ լինել այստեղ և տեսնել բոլորին»,- գրել է Քիմ Քարդաշյանը:
Հոկտեմբերի 6-ին, ժամը 16:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստան ժամանեց աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը՝ քրոջ և երեխաների հետ։
Ավստրալացի փոփ աստղ Սիան հայտնել է, որ տառապում է նյարդաբանական հիվանդությամբ, որը դարձել է քրոնիկ ցավի պատճառ:
Սուրբ Պողոս առաքյալը, խոսելով ամուսինների ճշմարիտ սիրո մասին, շեշտում է ամուսնության կարևորությունը՝ ասելով. «Խորհուրդս այս մեծ է, բայց ես ասեմ ի Քրիստոս եւ յեկեղեցի» (Եփ. Ե 32):
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն…
Մարդն իր բնույթով արժևորման, գնահատման կարիք ունի, որն էլ մտավոր և հոգևոր տարբեր ընկալումներ ու դրսևորումներ է ի հայտ բերում:
Հոկտեմբերի 6-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզպետի և քաղաքապետի հետ շրջել է Արմավիր քաղաքում, զրուցել քաղաքացիների հետ:
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հոկտեմբերի 6-9-ին կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացումն ազդարարող աննախադեպ մեգանախագծով համերգը․ «WCIT-2019»-ի կազմակերպիչները համադրել են տաղանդն ու նորագույն տեխնոլոգիաները։
Քիմ Քարդաշյան-Վեսթը գալիս է Հայաստան՝ մասնակցելու «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ։
Գյումրու տարբեր ծայրամասային թաղամասերից «Այսօր» լրատվականն ահազանգ է ստացվել այն մասին, որ այդ թաղամասերում կա լուսավորության պակաս, որն էլ խնդիր է երթեւեկության համար: