Բաժիններ՝

Ոստիկանները դեպքից երկու ժամ անց գրպանահատին բերման են ենթարկել

Հոկտեմբերի 3-ի գիշերը մի կին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տվեց, որ ուսապարկից գողացել են բջջային հեռախոսը։ Հաղորդումից ընդամենը երկու ժամ անց գրպանահատությունը բացահայտվեց։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզեցին հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։

Նույն օրը ժամը 23․30-ի սահմաններում Երևանի 43-ամյա բնակիչը Հանրապետության հրապարակում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Նա տվեց խոստովանական բացատրություն։ Քրեական հետախույզների օպերատիվ գործողությունների արդյունքում նույնիսկ չէր հասցրել գողոնն իրացնել։ Բջջային հեռախոսը հայտնաբերվել ու վերադարձվել է տուժողին։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031