Առողջապահության նախարարությունը երեկ տեղեկություն էր ստացել, որ ապրիլի 16-ին աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ գանգատներով (լուծ, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում) Բերդի բժշկական կենտրոն էր դիմել Տավուշի մարզի Նավուր համայնքի 2 բնակիչ, իսկ ապրիլի 17-ին՝ ևս մի քանի քաղաքացիներ։
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին ժամը 06:00-ից մինչև 24:00-ն մայրաքաղաքի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, ինչպես նաև պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի պարզման նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության հերթական ստուգումներն իրականացվել են ՀՀ ԱՆ «Հրազդան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության։
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին՝ վերացնելու Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը:
Ապրիլի 20-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց։
Ապրիլի 19-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «ազդրերի ծակած, արնահոսող վերքեր, շոկային վիճակ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 39-ամյա տղամարդ:
Ժամը 23.20-ին 64-ամյա տղամարդու կինը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.30-ին, տան բակում, վիճաբանության ժամանակ, ամուսնուն և որդուն վնասվածքներ են պատճառել:
Ապրիլի 22-ին, ժամը 11:35-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կողմից իրականացվող համալիր ստուգումների շրջանակում հարավարևելյան ուղղությամբ տեղակայված հրետանային զորամասերից մեկի ստորաբաժանումները մարտական տագնապով դուրս են բերվել զորավարժարան:
Ապրիլի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-24-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 22-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«ՀՀ տնտեսության տեսլականը հետևյալն է՝ Հայաստանը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի: Մեր պատկերացումը հետևյալն է՝ 10 տարվա արդյունքով ՀՀ 10 կամ 20 ամենախոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիական ոլորտի, ի տարբերություն այսօրվա, որ ամենախոշոր հարկատուներն այն ընկերություններն են, որոնք կամ գործում են բնական, կամ ոչ այնքան բնական մենաշնորհի տիրույթում կամ հանքարդյունաբերության ոլորտում»:
Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի պետական համալսարանում հանդիպում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։ Սակայն հանդիպմանը ներկա չէ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, որը նախկինում միշտ ներկա էր լինում նման հանդիպումների ժամանակ։
Ապրիլի 22-ին, ժամը 04.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում, սննդային» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Վերին Պտղնի գյուղի 3 բնակիչ:
Ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել Միհրան Պողոսյանը:
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ. Արամ Սիմոնյանը ներկա չէ:
Ապրիլի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխված ողևորուհին՝ 1957 թ. ծնված Շուշանիկ Մկրտումյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Ազգային ժողովը քննարկում է փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի կողմից շրջանառության մեջ դրված «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: ԱԺ նիստի ընթացքում Լենա Նազարյանը պարզաբանեց, թե ում է տրամադրվելու աջակցությունը:
«Նրա առողջական վիճակը միտումնաբար դատավորներ Արսեն Նիկողոսյանի և Մարինե Մելքոնյանի ձեռքով վատթարացվել է»,- շեշտեց Ա. Մկրտչյանը։
«Կարծում եմ՝ մարդիկ ազատ են նշել այն, ինչ իրենց հետաքրքիր է»,- այսօր խորհրդարանում լրագրողներին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով շաբաթ օրը Երևանում մարիխուանայի միջազգային օրվան նվիրված ակցիային:
Ինտերնետային խաղերը կամ դրանց ազդեցությունը 10-ամյա երեխայի սպանության պատճառ չեն հանդիսացել:
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է ՀՀ քաղաքացիների հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը:
«Կարծում եմ՝ պետք է մանրամասն ուսումնասիրել, նաև հանձնաժողովում կլինեն նյութեր կամ գործընթացներ, որոնք ևս պետք է կիսատ չթողնենք»,- ասաց Գ.Գևորգյանը:
«Պետք է տոն անել, նաև սիմվոլիկ ձևով ճանապարհներ փակել»:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում պարզաբանեց, թե ինչու էր իր հաշվին կալանք դրվել: Նա նշեց, որ մեքենայի ոչ ճիշտ վայրում կայանված լինելու համար տուգանք էր եկել, որին ժամանակին չեն հետևել ու վճարել, ԴԱՀԿ-ն իր հաշվին կալանք է դրել, և երբ ինքը փորձել է սպառողական վարկով լվացքի մեքենա վերցնել, տվյալ բանկը մերժել է տեղեկատվություն տալ:
«Իմ սկզբունքն այն է, որ ես իմ ազգականների հայտնած տեսակետների և մտքերի հետ ոչ մի ձև չեմ ուզում նույնականացվեմ, իրենք ազատ են ցանկացած իրենց որոշումը կայացնելու:
Ապրիլի 24-ից սկսած Հայաստանը գտնվելու է Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ, որտեղ նախագահելու է գերմանական KfW բանկի հետ համատեղ գործող գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստը:
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն այցելել են Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց: