Բաժիններ՝

«Ի վերջո, ստիպված եղա կանխիկով հեռուստացույց առնել». Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում պարզաբանեց, թե ինչու էր իր հաշվին կալանք դրվել: Նա նշեց, որ մեքենայի ոչ ճիշտ վայրում կայանված լինելու համար տուգանք էր եկել, որին ժամանակին չեն հետևել ու վճարել, ԴԱՀԿ-ն իր հաշվին կալանք է դրել, և երբ ինքը փորձել է սպառողական վարկով լվացքի մեքենա վերցնել, տվյալ բանկը մերժել է տեղեկատվություն տալ:

Թե ինչո՞ւ իր բարձր աշխատավարձի պայմաններում կանխիկով չի վճարել, Միրզոյանը հիշեցրեց վարկի մասին Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ սպառողական վարկերից օգտվելը հարմար է, և նշեց.

«Իսկապես այդպես հարմար է: Նույն տրամաբանությամբ ես փորձում էի հեռուստացույց առնել: Եթե ձեզ շատ հետաքրքիր է, ապա ասեմ, որ, ի վերջո, ստիպված եղա կանխիկով հեռուստացույց առնել, երկրորդ՝ տուգանքը վճարել եմ, և երրորդ՝ ես բացարձակապես վատ վարկային պատմություն չունեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս