
Հրազենային վնասվածք գերեզմանատան մոտ. ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը

Ապրիլի 19-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «ազդրերի ծակած, արնահոսող վերքեր, շոկային վիճակ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 39-ամյա տղամարդ:
Նույն օրը քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ապրիլի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 19-ին, ժամը 14.00-ին, Ավան թաղամասի գերեզմանատան մոտ իր մոտ եղած ատրճանակով հիշյալ տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 1997 թ. ծնված Ռոման Ք.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ռոման Ք.-ին և հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: