2019 թվականի ապրիլի 11-ին Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Յ. Իսկոյանի նախագահությամբ, քննելով 25 տարվա ամուսինների ծեծկռտուքի դեպքի առթիվ դեռ նախորդ տարվա հոկտեմբերին հարուցված քրեական գործը, որոշում է կայացրել դատապարտել նրանց 40 եւ 50 հազար ՀՀ դրամի չափի տուգանի, ապա՝ համաներմամբ ազատ արձակել պատիժը կրելուց։
Ատրպատականի Հայոց թեմում ապրիլի 24-ին հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել հիշատակի ավանդական միջոցառում՝ քաղաքապետ Անն Իդալգոյի մասնակցությամբ:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով 5000 դրամանոց նոր թղթադրամին։
Երգիչ, կոմպոզիտոր, System Of a Down հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ում հրապարակում է արել Հայոց ցեղասպանության կապակցությամբ:
Հայաստանում այլևս գրաքննություն չկա, ներկայում մամուլը երկրում ազատ է, քան երբևէ: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է ռուսական «ՌԲԿ» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ավրորա» մարդասիրական մրցանակի այս տարվա երեք հերոսներն են մարդասիրական կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային, փաստաբան Զանա Բուկար Մուստաֆան և մարդու իրավունքների ակտիվիստ Հուդա ալ-Սարարին:
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հատուկ ռեպորտաժ է պատրաստել գերմանական Deutsche Welle հեռուստաալիքը՝ պատմելով ֆրանսիական Մարսելում բնակվող Աստրիդ Արթին-Լուսիկյանի ու նրա ընտանիքի պատմությունը:
Արմեն Ջիգարխանյանը կրկին հիվանդանոցում է Հայտնի դերասանը պայքարում է շաքարախտի ծանր տեսակի դեմ։
Հայաստանն արդեն կատարել է ռուսական Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը:
Ապրիլի 24-ին, ժամը 15:28-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 3ա շենքի մոտակայքում գազատար խողովակից առկա է արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
«Որպես Թուրքիայում ապրած մարդ, այո՛, հավատում եմ, որ հնարավոր է բարեկամանալ։ Բայց կա մի մեծ բայց… 1915 թվականին և նրանից առաջ ու նրանից հետո կատարված շարունակության ճիշտ անվանումը հստակացնել… եթե իրենք կարողանան ինձ հետ նույն անվանումը տալ ու հավատալ իմ ցավին ու իմ իրողությանը, ինչո՞ւ ոչ, կբարեկամանանք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ստամբուլից 1999 թվականին Հայաստան եկած ու այն այլևս չլքած բանասեր, օպերային երգիչ Պողոս Եղիազարյանը:
Առավոտյան շուտ երբ այցելեցինք Ծիծեռնակաբերդ, նկատեցինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել հուշահամալիրիում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր թոռնիկի և ՀՀԿ-ականների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
«Ավրորա» մարդասիրական մրցանակի այս տարվա երեք հերոսներն են մարդասիրական կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային, փաստաբան Զանա Բուկար Մուստաֆան և մարդու իրավունքների ակտիվիստ Հուդա Ալ-Սարարին:
Ինչպես աշխարհի տարբեր անկյուններում, այնպես էլ Լիբանանում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում է կազմակերպվել:
Խորը ցավով տեղեկացանք մեր գործընկեր, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի երկարամյա գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Ֆարմանյանի մահվան մասին։
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին «Թվիթեր»-ի իր էջում Արարատ լեռան լուսանկարն է հրապարակել:
Ռուսական «Russia Today» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով իր ցեղասպանված նախնիների ողբերգական պատմությանը՝ գրում է.
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության տարելիցին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով. «Անիծում եմ Հայոց ցեղասպանության ոճրագործներին»:
Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո ապրիլի 24-ին կյանքից հեռացել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի երկարամյա գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Ֆարմանյանը:
Ապրիլի 19-ին Ավանի գերեզմանատան տարածքում «Դռիկ Ալիկ» մականունը կրող Ալեքսան Ալեքսանյանին հրազենային վնասվածք հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
ԱԳՆ ղեկավարը և ուրուգվայցի իրավապաշտպանները քննարկել են Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակը, մարտահրավերներն ու արձանագրված հաջողությունները:
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Քաղաքացու օրը նշելու համար հատկացված 124 մլն դրամին, նշեց, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ իրավիճակ է փոխվել, ամեն ինչ արել է ժողովուրդը և ժողովուրդն էլ այդ օրը տոնելու է, իսկ իշխանությունը պարտավոր է այդ օրը համարել Քաղաքացու օր։
Ապրիլի 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանը ապրիլի 23-ին մասնակցեց Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կազմակերպված՝ «Ցեղասպանությունը որպես մարդկության գլոբալ սպառնալիք» խորագրով կլոր սեղանին։
Ապրիլի 24-ին, ժամը 13:22-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Մխիթարյանը տեսանյութ է տեղադրել`հիշելով 1,5 միլիոն զոհերի հիշատակը, օգտագործելով «Ոչ ժխտմանը» և «Մենք երբեք չեն մոռանա» հաշթագերը:
Ապրիլի 24-ին` տեղական ժամանակով ժամը 11:15-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:15-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.090 և արևելյան երկայնության 46.270 աշխարհագրական կոորդինատներով (ԱՀ՝ ք. Քարվաճառից 21 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ:
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ապրիլի 23-ի երեկոյան հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։