
Գևորգյանն իր առաջին խնդիրն է համարում սննդի, ավիատոմսերի և այլ ոլորտների ուսումնասիրությունը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նորընտիր նախագահ Գեղամ Գևորգյանն իր առաջին խնդիրն է համարում ոլորտներն ուսումնասիրել՝ սննդի, ավիատոմսերի և այլն:
«Կարծում եմ՝ պետք է մանրամասն ուսումնասիրել, նաև հանձնաժողովում կլինեն նյութեր կամ գործընթացներ, որոնք ևս պետք է կիսատ չթողնենք»,- ասաց Գ.Գևորգյանը: