Ապրիլի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-24-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 22-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«ՀՀ տնտեսության տեսլականը հետևյալն է՝ Հայաստանը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի: Մեր պատկերացումը հետևյալն է՝ 10 տարվա արդյունքով ՀՀ 10 կամ 20 ամենախոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիական ոլորտի, ի տարբերություն այսօրվա, որ ամենախոշոր հարկատուներն այն ընկերություններն են, որոնք կամ գործում են բնական, կամ ոչ այնքան բնական մենաշնորհի տիրույթում կամ հանքարդյունաբերության ոլորտում»:
Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի պետական համալսարանում հանդիպում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։ Սակայն հանդիպմանը ներկա չէ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, որը նախկինում միշտ ներկա էր լինում նման հանդիպումների ժամանակ։
Ապրիլի 22-ին, ժամը 04.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում, սննդային» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Վերին Պտղնի գյուղի 3 բնակիչ:
Ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել Միհրան Պողոսյանը:
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ. Արամ Սիմոնյանը ներկա չէ:
Ապրիլի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխված ողևորուհին՝ 1957 թ. ծնված Շուշանիկ Մկրտումյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Ազգային ժողովը քննարկում է փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի կողմից շրջանառության մեջ դրված «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: ԱԺ նիստի ընթացքում Լենա Նազարյանը պարզաբանեց, թե ում է տրամադրվելու աջակցությունը:
«Նրա առողջական վիճակը միտումնաբար դատավորներ Արսեն Նիկողոսյանի և Մարինե Մելքոնյանի ձեռքով վատթարացվել է»,- շեշտեց Ա. Մկրտչյանը։
«Կարծում եմ՝ մարդիկ ազատ են նշել այն, ինչ իրենց հետաքրքիր է»,- այսօր խորհրդարանում լրագրողներին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով շաբաթ օրը Երևանում մարիխուանայի միջազգային օրվան նվիրված ակցիային:
Ինտերնետային խաղերը կամ դրանց ազդեցությունը 10-ամյա երեխայի սպանության պատճառ չեն հանդիսացել:
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է ՀՀ քաղաքացիների հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը:
«Կարծում եմ՝ պետք է մանրամասն ուսումնասիրել, նաև հանձնաժողովում կլինեն նյութեր կամ գործընթացներ, որոնք ևս պետք է կիսատ չթողնենք»,- ասաց Գ.Գևորգյանը:
«Պետք է տոն անել, նաև սիմվոլիկ ձևով ճանապարհներ փակել»:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում պարզաբանեց, թե ինչու էր իր հաշվին կալանք դրվել: Նա նշեց, որ մեքենայի ոչ ճիշտ վայրում կայանված լինելու համար տուգանք էր եկել, որին ժամանակին չեն հետևել ու վճարել, ԴԱՀԿ-ն իր հաշվին կալանք է դրել, և երբ ինքը փորձել է սպառողական վարկով լվացքի մեքենա վերցնել, տվյալ բանկը մերժել է տեղեկատվություն տալ:
«Իմ սկզբունքն այն է, որ ես իմ ազգականների հայտնած տեսակետների և մտքերի հետ ոչ մի ձև չեմ ուզում նույնականացվեմ, իրենք ազատ են ցանկացած իրենց որոշումը կայացնելու:
Ապրիլի 24-ից սկսած Հայաստանը գտնվելու է Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ, որտեղ նախագահելու է գերմանական KfW բանկի հետ համատեղ գործող գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստը:
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն այցելել են Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրիի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:
Ապրիլի 21-ին, ժամը 23:36-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Մարմարիկի ջրամբարի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն
– Պատկերացրու, որ կա մի բանկ, որը քեզ ամեն առավոտ տրամադրում է որոշակի գումար: Տվյալ օրվա ծախսերից հետո մնացորդ գումարը զրոյանում է՝ չփոխանցվելով հաջորդ օրվան: Ի՞նչ կանեիր այդ գումարը, – կհարցնեն քեզ:
Արձակագիր, գրականագետ Հրաչյա Սարիբեկյանը, որը բոլորովին վերջերս է ստանձնել Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, նախատեսում է գրադարանի շենքում ժամանակակից ընթերցասրահի ստեղծման համար տարածք հատկացնել:
35-ամյա Հովհաննեսի կարծիքով էլ՝ Քաղաքացու օրը պետք է նշվի, որ բոլորս հիշենք, թե ինչպես պայքարեցինք, բայց ասում է՝ որպեսզի հանգիստ խղճով նշվի օրը, պետք է գոնե ՀՀ բնակչության մեծ մասն աշխատանքով ապահովված լինի, սնունդն էժան լինի, բժշկին դիմելն էլ թանկ հաճույք չլինի:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին, ժամը 17:45-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ աջակցություն հայտնելով Շրի Լանկայի ժողովրդին և իշխանություններին:
Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցին այսօր փլուզվել է: