Ապրիլի 19-ին, ժամը 21:17-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում՝ «Բելլաջիո» ռեստորանի մոտակայքում՝ կամրջի տակ, ավտոբուսն արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 20-ին, ժամը 04:07-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կասյան փողոցի թիվ 2 շենքում ջրի խողովակ է վնասվել, ինչի հետևանքով ջրալցվում են ատամնաբուժական կլինիկան և գրավատունը. անհրաժեշտ է օգնություն:
Ապրիլի 20-ին, ժամը 01:59-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ցեմենտի արտադրության համար հումք հանդիսացող կլինկերը հարկումից ազատելու նախաձեռնության հետեւում կանգնած է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը:
Ավագ ուրբաթ առավոտյան ժամը 11-ին կատարվում է Խաչելության կարգ: Այդ ժամանակ ընթերցվում են ավետարաններ, որոնք բոլորն էլ խաչելության վերաբերյալ են: Բոլոր չորս ավետարանիչներն էլ նշում են, թե ինչպես խաչվեց Քրիստոս:
Վերջին շրջանում հաճախակի են դարձել քաղաքացիների դժգոհությունները՝ կապված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների փաստերով կայացված որոշումների ծանուցման գործընթացի հետ:
Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված քարտով կանխիկացման գործարք առերևույթ կատարած անձի ինքնությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սոցիալական քաղաքականությունը մտադիր է շարունակել նույն կերպ:
Երթևեկության կանոնների պահպանության բալային համակարգի հետ կապված օրենսդրական նախաձեռնությունը մշակվում է:
Մայրաքաղաքում գործող համայնքային 19 գրադարանների համակարգում առկա խնդիրներին ու դրանց գործունեությանը տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն աշխատանքային այցով եղել է մի շարք գրադարաններում:
«Ադամյան» ապրանքանիշի 1000 հեռուստացույց պարունակող 2 կոնտեյներ այժմ գտնվում է Վրաստանի Փոթիի նավահանգստում, դրանք շուտով կտեղափոխվեն Հայաստան և կվաճառվեն հայկական շուկայում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի մաքսատան միջադեպի ժամանակ իր արձագանքը ճիշտ է համարում:
Մոնրեալի քաղաքապետարանն ապրիլի 15-ի հատուկ նիստի ժամանակ ընդունել է բանաձև (հայտարարություն)՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ։
Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է հեռուստահաղորդումների որակի բարձրացման հարցը:
ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցում կատարված բնակարանային գողությունը. մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:
Առաջիկա օրերին Արցախի Հանրապետության դաշտամիջյան ճանապարհներին և դաշտամերձ չմշակվող տարածքներում թունաքիմիկատների օգտագործմամբ իրականացվելու են մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանում է օգտատերերի հարցերին:
Նրա խոսքով՝ Պարույր Սարգսյանի համախոհների կողմից ծեծի ենթարկված Վարդան Պողոսյանն Արցախյան ազատամարտի մասնակից էր, և այդ ամենն ապտակ էր բոլոր ազատամարտիկներին։ Նա ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց լուծել այս հարցը։
Հաշվի առնելով ապրիլի 18-ին կառավարության հերթական նիստի ընթացքում «Սանիթեք» ընկերության և Երևան քաղաքի աղբահանության հետ կապված հարցերի քննարման ու ամբողջ ընթացքում իրակիճակի սխալ ներկայացման հանգամանքը` «Սանիթեք»-ն իրեն իրավունք է վերապահում արձագանքել այդ ամենին` ներկայացնելով որոշ պարզաբանումներ.
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը:
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածով 40 տարեկան տղամարդ:
«Եթե ես որոշողը լինեի, չէի անի, հատկապես այն ամենից հետո, ինչ ամբողջ ընդդիմությունը միշտ կառավարությանը քննադատել է նմանատիպ ծախսերի համար»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց Մարուքյանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Մադեյրա կղզում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման վերաբերյալ:
Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է։
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Մարտունու, Գորիսի, Սիսիանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և Ջաջուռի լեռնանցքում ձյուն է տեղում:
Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, պայմանագրով նախատեսված ընդհանուր՝ 77.774.000 դրամից Եվրովերելակ ՍՊ-ի տնօրենը առանձնապես խոշոր չափերի հափշտակությունկատարելու դիտավորությամբ, նախապես համաձայնության գալով պայմանագրի կնքմանը մասնավոր կարգով աջակցած մի քաղաքացու հետ, փաստացի չեն կատարել պայմանագրով նախատեսված ամբողջ ծավալով աշխատանքը և յուրացման եղանակով հափշտակել են շուրջ 37.000.000 դրամ:
Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից հետո Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հետևանքով հայերի կորցրած եկեղեցիներին:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Գյումրիում երեք անչափահասների դանակահարության դեպքը. մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի՝ 28-ամյա բնակչին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ոչ սպայական կազմի աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկման փուլում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: