Ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի հիշատակի օրվան նվիրված երթի ամբողջ ընթացքում՝ ժամը 9։00-ից մինչև ուշ երեկո, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում՝ Հիշատակի պուրակին կից, կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Առաջին օգնության տաղավարը, որտեղ, հատուկ պատրաստվածություն անցած թիմն ու կամավորները, կարիքի դեպքում առաջին օգնություն կցուցաբերեն քաղաքացիներին։
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված 2 միջոցառում կանցկացվի:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
«Իրավունքին» հասած արժանահավատ տեղեկությունների համաձայն՝ առաջիկա օրերին Մուրացանի հոսպիտալի պետ են պատրաստվում նշանակել Սիսիանի հոսպիտալի պետ Կարեն Գրիգորյանին:
Հայաստանի կառավարության որոշմամբ` օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման նպատակով կստեղծվի օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե:
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեսակետ կա, որ «Սպայկայի» եւ ցեմենտի շուկայում տեղի ունեցող գործընթացները բիզնեսի վերաբաշխման նպատակ ունեն․ համաձա՞յն եք՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանին։ «Ոչ, չեմ կիսում, անհիմն կարծիք է»:
Հայոց Մեծ եղեռնի մասին բազմաթիվ գրքեր են հրատարակվել՝ հսկայածավալ վավերագրություն, որը, որքան էլ բազմակողմանի և անաչառ լինի, միևնույն է, ի զորու չէ ամբողջովին ներկայացնելու 20-րդ դարասկզբին թուրքական իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունների, հայերի ունեզրկման ողբերգական պատմությունը։
«Ազգովի գտնվում ենք չապրված կամ անավարտ վշտի հոգեբանական ազդեցության տակ: Ինչո՞ւ է վիշտը չապրված այդ վիշտը, որովհետև բազմաթիվ մարդիկ մնացել են չթաղված, իսկ դուք գիտեք, թե մեր մշակույթում որքան կարևոր են թաղման ծեսերը»:
Այսօր Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է. ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արշալույսցի Թագուհի Ղազարյանին հարցրինք` լսել ենք, որ Ձեր ուսման վարձն ինչ-որ ժամանակ վճարել է Արշալույս գյուղի գյուղապետ` Մանվել Գրիգորյանի եղբորորդի Զարզանդ Գրիգորյանը, որի լիազորությունները դադարեցվել են։
1915 թվականի մեծագույն արհավիրքներից մեկին` Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հասարակական, քաղաքական և մշակութային գործիչների շարքում էին նաև հայ մարզաշխարհի ներկայացուցիչները:
Ապրիլի 24-ին, ժամը 03:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում՝ «Mazda Motor» ընկերության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երկրապահ կամավորականների միության վարչությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ:
«Բայց այդ նշանը միշտ դիր. երբ ուտում ես, երբ խմում ես, ամեն տեսակ նպատակի դեպքում, ամեն տեսակ բաժակի վրա անպակաս արա, թե՛ նստելիս, թե՛ կանգնելիս, թե՛ խոսելիս, թե՛ շրջելիս, թե՛ անկողին մտնելիս»: (Ս. Կյուրեղ Երուսաղեմացի)
Վախճանվել է կինոյի եւ հեռուստատեսության պրոդյուսեր Սթիվ Գոլինը:
Ապրիլի 23-ին, ժամը 18:37-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրաստանի Հանրապետության երկու քաղաքացու կողմից փետրվարի 23-ին Երեւանի Խորենացի փողոցում 27-ամյա կնոջ վրա ավազակային հարձակում գործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։
Նոր Հայաստանում շատ է խոսվում բաց ու թափանցիկ կառավարման մասին, մինչդեռ վարչապետի հռչակած սկզբունքներին լավագույնս կազմակերպված դավաճանում են իր իսկ նշանակած նախարարները:
Անասնաբույժի միջազգային օրն ընդունվել է Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի կողմից 2000 թվականին: Տոնը նշվում է ամեն տարի՝ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը:
Ավստրալիայի հայ համայնքը պատրաստվում է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակի արարողությանն իր զայրույթը հայտնել երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնին, ով խուսափում է հստակ ձևակերպումներ ու գնահատականներ տալ Ցեղասպանության վերաբերյալ:
Հաագայի կենտրոնական հրապարակում` խորհրդարանին և կառավարության շենքին կից, ապրիլի 23-ին կայացել է հանրահավաք, որը կազմակերպել էին Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները։
«Որոշել են բոլորին հանել, մինչև օրենքն ուժի մեջ կմտնի ու աճուրդ կլինի: Բայց այստեղ խնդիր կա. Օրինակ, աճուրդին կարող է մասնակցել հարուստ կազմակերպություն, և եթե, ասենք, Կենտրոնում 30 տեղ է հատկացվում,կարող է 30 տեղի տենդերը հաղթի՝ տարբեր մարդկանց ներգրավելով, ու փոքր տնտեսվարողներն ավտոմատ դուրս են մնում»,- մանրամասնեց Միքայել Մանրիկյանը:
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի նախօրեին Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը, ըստ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի՝ նշվելու է՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Այս տարի այն նշվելու է ապրիլի 27-ին:
Էլեկտրահաղորդման գիծը պատկանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին:
քաղաքացիների հետ, որոնք ոստիկանության պետին ներկայացրին դիմումներ, բողոքներ, առաջարկություններ։
Ապրիլի 23-ին, ժամը 13:43-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի 4-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շուրջ 7 տարվա պաշտոնական բաժանումից և Թեմական խորհրդի հետ ավելի քան 10 տարի տևած անհամաձայնություններից հետո Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանը ուրախությամբ հայտարարում է, որ Նիսի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու ծուխը վերընդգրկվեց Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի հայոց թեմի կազմում՝ օրհնության ներքո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:
«Պարոն քաղաքապետ, տեղյա՞կ եք, որ քաղաքացիների կողմից Ձեզ ուղարկված նամակներն ուղարկվում են այլ տեղ և հրապարակվում, ակնկալում եմ կարճ պատասխանը՝ տեղյա՞կ եք, թե՞ ոչ»,- այսօր ավագանու նիստում նման հարցով քաղաքապետ Հայկ Մարությանին դիմեց ավագանու «Լույս» խմբակցության պատգամավոր Թեհմինա Վարդանյանը։
Այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանն անդրադարձավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպին, երբ մանկապարտեզում 3,5 տարեկան երեխայի նկատմամբ կատարվել էր բռնություն, և ըստ ծնողի՝ այն կատարել էր մանկապարտեզի դաստիարակը։