Հասկացիր արժեքն այն ակնթարթի, որ անցկացրել ես քեզ համար սիրելի և հարազատ մարդու հետ
– Պատկերացրու, որ կա մի բանկ, որը քեզ ամեն առավոտ տրամադրում է որոշակի գումար: Տվյալ օրվա ծախսերից հետո մնացորդ գումարը զրոյանում է՝ չփոխանցվելով հաջորդ օրվան: Ի՞նչ կանեիր այդ գումարը, – կհարցնեն քեզ:
– Կաշխատեի ծախսել մինչև վերջին կոպեկը, – կասես դու:
Իրականում մեզնից յուրաքանչյուրն ունի այդպիսի հնարավորություն: Այդ բանկի անունն է ժամանակ:
Ամեն առավոտ մեզ տրվում է 86400 վայրկյան, և մեր հաշվից ոչինչ չի պակասում: Ամեն օր նոր հաշիվ է բացվում: Եթե չես սպառել քեզ օրական տրվածը, ապա դա քո մեղքն է: Հետադարձ ճանապարհ չկա: Նաև չես կարող հաջորդ օրվա ժամանակից ապառիկ վերցնել: Մենք պետք է ապրենք այսօրվա օրով: Արդյունքի հասնելու համար պետք է ճիշտ օգտագործենք մեր ժամանակը:
• Տարվա արժեքը լավ հասկանալու համար հարցրու երկտարեցի աշակերտին:
• Ամսվա արժեքը լավ հասկանալու համար հարցրու թերհաս զավակ ծնած մորը:
• Մեկ ժամվա արժեքը լավ հասկանալու համար հարցրու հանդիպման սպասող սիրահար զույգին:
• Մեկ րոպեի արժեքը լավ հասկանալու համար հարցրու նրան, ով ուշացել է գնացքից:
• Մեկ վայրկյանի արժեքը լավ հասկանալու համար հարցրու նրան, ով հրաշքով խուսափել է ավտովթարից:
• Վայրկյանի մեկ հարորդականի արժեքը լավ հասկանալու համար հարցրու մարզիկին, ով գրավել է երկրորդ տեղը:
Հասկացիր արժեքն այն ակնթարթի, որ անցկացրել ես քեզ համար սիրելի և հարազատ մարդու հետ:
Այն, ինչ երեկ եղավ, արդեն պատմություն է, անցյալ:
Ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ է լինելու:
Այսօրվա օրը մեզ նվեր է: Անգին նվեր, որ Տեր Աստված է մեզ տվել:
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը
Qahana.am