ԱԺ պատգամավորական և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը փետրվարի 15-17-ը Թբիլիսիում մասնակցել է աշխատաժողովի և ծանոթացել արդարադատության համակարգի բարեփոխումներին։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը նշեց, որ եթե օրենսդրական առումով որոշ չափով երկրները մոտ են, ապա գործնականում Վրաստանը շատ ավելի առաջընթաց ունի։
«ՀՀ 2019թ․ պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
Փետրվարի 24-ին, ժամը 14.15-ին, հաղորդում է ստացվել, որ «Տավուշի» ջրամբար ավտոմեքենա է ընկել:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց ԲՀԿ-ական պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի, Նորա Առուստամյանի, Վարդան Ղուկասյանի, Արթուր Գրիգորյանի, Հրանտ Մադաթյանի հեղինակած «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։
Փետրվարի 25-ին, ժամը 10:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
City of smile («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը, հրապարակել է 2018 թվականին նվիրատվություն իրականացրած կազմակերպությունների և անձանց ցանկը:
Պոլսո Հայոց պատրիարքությունը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում ահազանգել է Ստամբուլի Բալաթ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու պատերին ու դռան վրա արված գրությունների մասին, որոնք պարունակում են ատելության խոսք և ռասիստական բնույթի են:
Փետրվարի 20-ին, ժամը 02.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ «կտրած-ծակած, արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1980 թ. ծնված Հարություն Մ.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Դիլիջան քաղաքում հնչած կրակոցների դեպքի մի շարք հանգամանքներ:
Փետրվարի 23-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները Բագրատունյաց փողոցի 15 հասցեի մոտ հայտնաբերել են Թեհմինե Մանուկյանին և ներկայացրել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Փետրվարի 11-ից Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ ) հայտարարել է ապրիլյան պատերազմի ընթացքում ՀՀ զինված ուժերում ծառայած ուսանողներին ուսման վարձի՝ 20 տոկոսի չափով փոխատուցման ծրագիրը:
Քննության ընթացքում պարզվել է, որ վրաերթի ենթարկված կինը 1985 թ. ծնված Մարինե Թունյանն էր:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զինված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Փետրվարի 25-ին, ժամը 08:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Առաքելյան փողոցի տներից մեկում:
Դերասանուհի Լիդիա Ֆեդոսեեւա Շուկշինան հոսպիտալացվել է սուր ինֆարկտով: Այս մասին հայտնել է «Պյատի կանալ»-ը:
Փետրվարի 24-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 27-ամյա տղամարդու:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Փետրվարի 25-ին, ժամը 09:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կառավարական տան 1-ին շենքում հրդեհ է բռնկվել:
Հայաստանում սահմանված կարգով վճարում է կատարել և քրեական հետապնդումից ազատվել է 27 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած 9985 քաղաքացի:
Երեւանում այս գիշեր կրակոցներ են հնչել. «Էրեբունի» բժշկական կենտրոն 2, իսկ 1 հոգի էլ «Արմենիա» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով քաղաքացիներ են տեղափոխվել:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հերթական մանիպուլյացիան է նետվել համացանց, թե իբր «արգելելու ենք թութունը, որ թույլատրեն պլանը» ու իրենք տարածում, իրենք ուրախանում են իրենց ստի վրա։
Փետրվարի 25-ին, ժամը 01:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արգիշտի փողոցի թիվ 15 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 25-ին, 26-ի գիշերը և մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ի երեկոյան ժամերին, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:
Այս շաբաթներին քաղաքապետարանում մետրոյի զարգացման մասին պարբերաբար խորհրդակցություններ են տեղի ունենում եւ հանդիպումներ պոտենցիալ ներդրողների հետ: Հայտնի է, որ Սովետի տարիներին Բարեկամությունից մինչեւ Հրազդանի ձոր՝ այսօրվա Թումոյի դիմացի կիրճը, թունելը գրեթե ամբողջությամբ կառուցված է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 24-ին, ժամը 21:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի գլխավոր ավտոճանապարհին պայթել է ավտոմեքենա, կրակ է նկատվում, կա մեկ զոհ և մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դատարանը գրավ է կիրառել քրեական հեղինակություն համարվող «Օշականցի Գևորիկի»՝ Գեւորգ Մելիքյանի մերձավորի նկատմամբ եւ կալանքից ազատ արձակել։
Խեցեգործական ստուդիայում, որտեղ արդեն կես տարի է, ինչ սովորում եմ կավով աշխատել, նստած եմ դուրգի առաջ։ Ձեռքերիս մեջ փափուկ, դուրգի պտույտից տաքացած կավն է։
«Հարգելի քաղաքացիներ, ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում անչափահաս Մարիաննա Մալխասյանը հայտնաբերվել է Երևան քաղաքում»:
«Աստված սիրում է ուրախ և առատաձեռն մարդուն. աղքատին ողորմություն անողն ինքն էլ պիտի կերակրվի, որովհետև տնանկին իր հացից է բաժին հանել»L