Բաժիններ՝

6-րդ հարկից ընկած փոքրիկի բուժումն ավարտված է. տղայի մոտ ամեն ինչ կարգին է

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սեպտեմբերի 5-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5-ամյա Արվինը վերջին հետազոտության համար կրկին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում էր: Երեխայի մոտ ամեն ինչ կարգին է: Այն ժպիտի չափաբաժինը, որ տեսնում եք նկարներում, մի մասն է այն դրական էներգիայի ու ուրախության, որ փոխանցվում է նրանից:

Հանգստի համար Հայաստան ժամանած Վիքսոմների ընտանիքն այս շաբաթ կլքի երկիրը: Երեխայի բուժման պրոցեսը կարելի է համարել ավարտված:

Ծնողների անունից ևս մեկ անգամ շնորհակալություն բոլորին, ովքեր անհանգստացած էին ու իրենց ուշադրության կենտրոնում էին պահում փոքրիկին: Շնորհակալություն նաև բժշկական թիմին, որոնք թույլ տվեցին հավատալ հրաշքներին»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2196028337365062&id=100008737515586

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս