
Առողջապահության նախարարությունում բունտ է հասունանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթի տեղեկություններով, առողջապահության նախարարությունում արշալույսները խաղաղ չեն: «Մեր աղբյուրի փոխանցմամբ, նախարարությունում քիչ չեն նրանք, որոնք առաջնորդվում են անձնական «մոտիվներով»: Մասնավորաբար, վարչություններից մեկի պետը նշանակվել ու գործում է նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արտյոմ Սմբատյանի «տանիքի» ներքո:
Նախարարությունից մեզ պատմեցին, որ վարչության այդ պետը, օգտագործելով աշխատակազմի ղեկավարի հետ իր հարաբերությունները, դարձել է նախարարության «հարց լուծողը»:
Եվ, ըստ էության, նրանից է կախված աշխատակիցների եւ տարբեր աշխատանքային հարցերի վերաբերյալ Սմբատյանի վերաբերմունքը:
Այդ փաստը հատկապես դուր չի գալիս փոխնախարարներին, որոնք փաստացի կորցրել են ազդեցությունը նախարարության վարչությունների նկատմամբ:
«Այդ կինը նախարարությունում ուղղակի նյարդայնացնում է շատերին»,-ասաց մեր զրուցակիցը:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, նախարարությունում բունտ է հասունանում. մյուս վարչությունների պետերն ու աշխատակիցներն առաջիկայում բարձրացնելու են Արտյոմ Սմբատյանի ազատման հարցը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: